16.04.2019|
00:03
Ինչպես ցողը` ամռանը, և անձրևը` հնձի ժամանակ, այնպես էլ պատիվը անտեղի է անզգամին։ ... Ինչպես մտրակը ձիու համար է, խթանը` էշի, այնպես էլ գավազանն է անմիտների համար։ Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան։ Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի։